ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի հետ քննարկում է խաղաղապահ առաքելության մասնակցության մանդատ ստանալու հարցեր
ՀԱՊԿ-ը քննարկում է երրորդ երկրների տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ծրագրին մասնակցության մանդատի ձևակերպման հարցեր: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Խաչատուրովի խոսքով, ՀԱՊԿ-ն խաղաղապահ առաքելություն իրականացնելու ներուժ ունի՝ կոնկրետ գործողություն իրականացնելու համար նախատեսված ավելի քան 3.500 հոգի, կարող են խաղաղապահ առաքելություն իրականացնել ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրներում, այլ նաև ՄԱԿ-ի մանդատի ներքո երրորդ երկրներում:
«Այս պահին ՄԱԿ-ի հետ մենք գործնական հարցեր ենք քննարկում, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ՀԱՊԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի՝ իրավական գրանցում ստանալու հետ»,- նշել է Խաչատուրովը: