Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել
«Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր ազատ է արձակվել 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: ՔԿՀ-ի դիմաց նրան դիմավորեցին ընկերները, հարազատները:
Լրագրողների հետ զրույցում նշեց, որ այստեղից միանգամից գնում է Հանրապետության հարպարակ՝ նստացույցի. «Պայքարում եմ դատապարտյալների իրավունքների համար: Դատապարտյալների հետ կապված օրենքը չի գործում: Գնում ենք պայքարելու»:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 2014-ի հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման խոշոր չափի խարդախություն կատարելու համար: Պաշտպանական կողմը բողոքարկել էր դատական ակտը, սակայն ապարդյուն` մերժումներ էին ստացել և Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններից:
6 տարվա ազատազարկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել 2013-ի համաներման հետևանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- Վոլոդյա Ավետիսյանն առաջիկայում ազատ կարձակվի. «Ժողովուրդ»
- Վոլոդյա Ավետիսյանը ընտրությունների հետ կապված կոչ է ուղղվել ՀՀ քաղաքացիներին. Գագիկ Սարուխանյան
- Վոլոդյա Ավետիսյանը բոյկոտում է Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովին
- Փաստաբանի վրիպումը՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել
- Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը
- Այս կալանավայրը քո տեղը չի. Ընկերները` Վոլոդյա Ավետիսյանին
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ
- Ազատամարտիկը «Վարդաշեն»-ում հացադուլ է անում` իր ու մյուսների դիմումները մերժելու համար