Փառք Աստծո, նոր խորհրդարանում օդիոզ դեմքերի չենք տեսնի. Արա Ասոյան
Բացառիկ դեպք է, երբ ի դեմս Արա Բաբլոյանի՝ այսօր ունենք կիրթ, գիտության դոկտոր, բարոյական բարձր հատկանիշներով ԱԺ նախագահ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ հավելելով, որ բնավ նպատակ չունի փնովելու մինչ այժմ պաշտոնավարած ԱԺ մյուս նախագահներին:
Նա դրական գնահատեց ԱԺ պատգամավորների թվի նվազումը՝ շեշտելով, որ դա կթեթևացնի բյուջեի բեռը:
«Մի քանի օդիոզ դեմքեր խորհրդարան գալիս էին այլ նպատակներով: Փառք Աստծո, այդ մարդկանց նոր խորհրդարանում այլևս չենք տեսնի: Դրանք մարդիկ էին, որոնք չընտրվելու դեպքում մանկապարտեզի հոսանքն է անջատել, մյուսը՝ իր արած ասֆալտի վրա երկու բեռնատար քար է թափել: Մեծ ուրախություն է, որ այս մարդիկ այլևս չկան խորհրդարանում»,-ասաց Արա Ասոյանը:
Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքներին, ապա, բժշկի խոսքով, առողջապահության համակարգը երբեք այդքան ազատ ու անկաշկանդ չի գործել, որքան այս կառավարության օրոք:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով