Ընտրությունների ավարտից հետո ասֆալտապատումն ավարտվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Հիշում եք՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, չնայած հորդառատ անձրևին, քաղաքապետարանի հանձնարարությամբ ինչպես էին ջանասիրաբար ասֆալտապատում մայրաքաղաքի փողոցները: Բայց ընտրությունների ավարտից հետո, երբ անձրևները պակասեցին, ավարտվեց նաև մայրաքաղաքի ասֆալտապատման գործընթացը: Ընդ որում՝ այդ աշխատանքներն ավարտվել են շատ տեղերում կիսատ, փորված փոսերն այդպես էլ չեն լցվել ասֆալտով:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը նման փաստերի ականատես է եղել Կոմիտասի պողոտայում, Լենինգրադյան փողոցում և այլն: Այս իրավիճակն ամենևին էլ պատահականություն չէ. Ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների արդյունքում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին հաջողվեց ստանալ ընտրությունների մասնակցիների 70 տոկոս քվեն, ու բնական է, որ այսքանից հետո այնքան է մեծամտացել, որ թքած ունենալով մայրաքաղաքի խնդիրների վրա՝ անցել է իշխանության բարիքները վայելելուն: Մեկնաբանությունների համար երեկ թերթը դիմել է քաղաքապետարանի լրատվության վարչություն, բայց հեռախոսազանգերը մնացել են անպատասխան»:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով