Ռուսաստանում հայտնվել է ժամանակավոր կեցության նոր արտոնագիր
ՌԴ պետդուման ուրբաթ օրը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ օրենք է ընդունել, որը վիզայի նոր տեսակ է ներմուծում ժամանակավոր կեցությամբ օտարերկրացիների համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Օրենքը մշակվել է ՌԴ սահմանադրական դատարանի 2016 թվականի փետրվարի 16-ի վճռի իրացման նպատակով, որով նախատեսվում է, որ ՌԴ-ում ժամանակավորապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք երկիր ելք ու մուտք ունենան իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթով։
Վիզայի նոր ձևը քաղաքացիություն չունեցող անձին կտրվի մինչև 4 ամիս ժամկետով։
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով