Ինտերպոլի կողմից հետախուզվող իրանցուն Երևանում են հայտնաբերել
Ոստիկանության աշխատակիցները Երևանի կենտրոնում հայտնաբերել են Իրանի քաղաքացուն:
Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչության փոխանցմամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 25-ին, ժամը 15.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի մի հասցեից բերման է ենթարկվել ԻԻՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող 1978 թ. ծնված Ամին Բ.-ն:
Նրա նկատմամբ հետախոզում էր հայտարարվել խարդախություն և յուրացում կատարելու մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով