Հասարակություն 14:51 26/05/2017 Հայաստան

Ավարտական վալս, շարային քայլերթ. մոնթեականների վերջին զանգը

ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր տոնական տրամադրություն էր: Ուսումնարանի 89 շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»:

Վաղ առավոտից մոնթեականները վարժարանի շարահրապարակում էին: Սաները հագել էին տոնական համազգեստ, իրենց կրծքին փակցրել Մոնթեի լուսանկարով եռագույն ժապավեններ: Նրանց շնորհավորելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, ծնողներ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Վիտալի Ոսկանյանը, շնորհավորելով սաներին, նշեց, որ վարժարանում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մոնթեականներին արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:

Նրա խոսքերով՝ վերջին զանգը տոնող 89 սաներից  87-ը հետագա ուսումը շարունակելու նպատակով դիմել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ:

Շնորհավորելով մոնթեականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան  ռազմամարզական վարժարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ հայրենասիրությունը լոկ կրթական ծրագրի մաս չի, այլ դարձել է կենսակերպ, ապրելակերպ:

«Այստեղ ամենուր է Մոնթեն, նրա ոգին: Վարժարանը ի սկզբանե ստեղծված լինելով որպես նախամասնագիտական հանրակրթական հաստատություն, անցած տարիների ընթացքում հավատարիմ է մնացել իր կոչմանը»,- ասաց Արտակ Դավթյանը:

Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց մանկավարժական կոլեկտիվին ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ դաստիարակելու, կրթելու համար:

«Մոնթեականներին էլ մաղթում եմ, որ իրենց նոր երթը դառնա ընթացք, իսկ ընթացքը սխրանքներով ու հաղթանակներով լի ճախրանք»,- նշեց Արտակ Դավթյանը:

Վարժարանի Հայոց պատմության ուսուցիչ Էռնեստ Շաբոյանն ասաց, որ ուսումնառության երեք տարիները վարժարանը մոնթեականների համար եղել է կրթման և ազգային արժեքների ձևավորման դարբնոց:

«Վստահ եմ, որ այստեղ ձեռքբերված գիտելիքներն ու ունակությունները կօգնեն Ձեզ պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները և դառնալ մեր պետության համար արժանավոր քաղաքացիներ, Հայոց բանակի արժանի սպաներ: Համոզված ենք, որ դուք ձեր արժանի ներդրումն եք ունենալու մեր երկրի ու բանակի շենացման ու հզորացման գործում: Հիշեք, եթե յուրաքանչյուրս մեր հայրենիքի հանդեպ ունենանք նույնքան պատասխանատվություն, որքան ուներ Մոնթեն, վստահ եմ՝ հաղթանակներ դեռ լինելու են»,- ասաց Էռնեստ Շաբոյանը:

«Հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, որի այսօրը կերտել են դժվարին ու քարքարոտ ճանապարհներով անցած, սակայն ապագայի հանդեպ իրենց հավատն անսասան պահած մեր պապերն ու հայրերը: Անկախ Հայաստանի զավակներն ենք նաև մենք: Ռազմամարզական վարժարան ոտք դնելուց ի վեր, վարժարանի անձնակազմը մեզ ներարկեց այն համոզմունքը, որ հայրենի հողը սուրբ է, իսկ այն պաշտպանելը՝  յուրաքանչյուր հայ մարդու սրբազան պարտքը: Մենք հասկացանք, որ նվիրական երազանքներին հասնելու համար խորը և կայուն գիտելիքներ են պետք, որոնք մեզ հասու դարձրեցին մեր մանկավարժները: Խոստանում ենք, որ բարձր կպահենք մեր հարազատ վարժարանի պատիվը, մեր մասին միայն լավ ու բարի խոսքեր կլսեք, մենք կարդարացնենք ձեր սպասելիքները: Սիրելի կրտսեր մոնթեականներ, մենք համոզված ենք, որ Դուք պատվով կկրեք Մոնթեի անունը կրող վարժարանի սանի կոչումը, նորեկներին սիրով կսովորեցնեք մեր վարժարանի բարի ու լավ ավանդույթները, ռազմական կրթության ջահը հպարտությամբ կփոխանցեք ձեզանից հետո եկողներին, որպեսզի մեր կրթօջախի երթը հավերժ լինի»,- դիմելով մոնթեականներին՝ ասաց կուրսանտ Սահակ Սահակյանը:

Այնուհետև վարժարանի սաները ցուցադրեցին ուսումնառության ընթացքում իրենց ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքները, ցուցադրեցին օդային ու գետային անցում պարանով, շենքից տուժածի տեղափոխումը պատգարակով, հարձակում թշնամու վրա և այլն:

Մոնթեական Արմեն Խաչատրյանը մանկուց երազել է զինվորական դառնալ: «Շատ բան հասկացա ու սովորեցի այս երեք տարիների ընթացքում:  Հիմա արդեն վստահ եմ, որ  ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Ուսումս շարունակելու եմ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմական ակադեմիայում: Ավարտելուց  հետո կվերադառնամ հայրենիք ու կհամալրեմ Զինված ուժերը: Իմ հասակակիցներին մաղթում եմ, որ լավ սովորեն, պիտանի մարդ դառնան Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է վարժարանի շրջանավարտն ու հավելում, որ այսօրվանից սկսում է քայլել իր նպատակին տանող ճանապարհով,  որի վերջում գեներալի կոչումն է: 

Վարժարանի սան Արմեն Հովհաննիսյանը սովորել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում, 2016թ-ից ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի  անվան ռազմամարզական վարժարանում: Արմենի ընտանիքում զինվորականներ չկան, բայց դա չի խանգարել , որ մանկուց երազեր զինվորական դառնալու մասին:

«Ուսումս կշարունակեմ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Վստահ եմ, որ կդառնանք արժանի շարունակողները մեր մեծերի, անխախտ և անառիկ կպահենք մեր հայրենիքի սահմանները»,- նշում է Արմենը:

Միջոցառման ավարտին մոնթեականները պարեցին ավարտական վալսը, շարային քայլերթով անցան հրամանատարական  կազմի առջևով, իսկ վերջում հնչեցրեցին վերջին զանգը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:30
Մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին սիրելի ժողովրդին հրավիրում եմ Հանրապետության հարպարակ.Բագրատ Սրբազան
«Սոցիալական իմաստով չկա մի բան, որ այս մարդիկ կեղեքած չլինեն՝ օերնքներով, ապօրինի օրենքներով, էլ վարքագծային իմաստով չեմ...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կործանվում է այն ժողովուրդը, ում իշխանությունը չունի պատասխանատվության զգացում․ Սուրեն Պետրոսյան
«Լրագրողն ինձ հարց ուղղեց,թե իշխանությունները մեզ  մեղադրում են, որ անբովանդակ ենք, չունենք օրակարգ և բովանդակություն, հետևաբար, մենք...
Աղբյուր` Panorama.am
20:59
Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս․ Սերգեյ Հարությունյան
Այս պահին բոլոր բերման ենթարկվածներն ազատության մեջ են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:41
Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա...
Աղբյուր` Panorama.am
20:31
Թուրքիան 619 տ հումանիտար օգնություն կուղարկի Աֆղանստան
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության» (AFAD) կոորդինացմամբ հավաքված հումանիտար բեռներն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Крадут и воруют… Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
 Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան
«Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր  մեղքերը բարդել շարժման վրա։ Բայց այն, ինչ կատարվել է 2020թ․-ից ի վեր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե...
Աղբյուր` Panorama.am
17:55
Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
«Մեր այս շարժման ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»,- քաղաքագետների, փորձագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
«Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը»,-այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես...
Աղբյուր` Panorama.am
16:51
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը մինչ ելույթը  ներողություն խնդրեց, ասաց՝ խոսքը երկար է լինելու։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն...
Աղբյուր` Panorama.am
16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
«Հաջողության հեռանկար տեսնում եմ»,- Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ է մահացել
Singapore Airlines-ի ավիաընկերության ինքնաթիռը Լոնդոն-Սինգապուր թռիչքի ժամանակ ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ջերմաստիճանը կսկսի նվազել
Երևանում մայիսի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով
16:08 21/05/2024

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}