Նիկոլ Փաշինյանը տիրացել է Լևոն Զուրաբյանի մեքենային ու աշխատասենյակին. «Հրապարակ»
«Ելք»-ին հատկացրել են ՀԱԿ խմբակցության տարածքը։ Նրանց է հատկացվելու նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին սպասարկած Toyota Camry մեքենան։ Զուրաբյանն անձամբ էր վարում այն՝ հաճախ թևը դուրս գցած, արտասահմանյան երաժշտության ներքո։ Ճակատագրի հեգնանքով այժմ թե՛ մեքենան, թե՛ աշխատասենյակը կտնօրինի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ՀԱԿ-ի կազմում ընտրվեց, ապա լքեց խմբակցությունը նաև Զուրաբյանի հետ հակասությունների արդյունքում. գրել է «Հրապարակ»-ը:
«Պատկերացնել կարելի է, թե ինչ «հեղափոխական» մտքեր են գեներացվել Զուրաբյանի մեքենայում և կաբինետում 5 տարի շարունակ, իշխանափոխության կամ «հող հանձնելու» ինչպիսի «ռադիկալ» լուծումներ։ Հիմա Փաշինյանը կաշխատի «լևոնական» շնչով ներծծված կաբինետում և կերթևեկի ՀԱԿ-ի քաղաքական զրույցները «գրանցած» մեքենայով»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան