ԱԺ նախագահ. Որևէ կադրային ջարդ չկա
Հանրապետության տոնի առթիվ Սարդարադապատի հուշահամալիր եկած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ զրույցում լրագրողները նշեցին, որ նա կադրային ջարդ է սկսել:
«Որևիցե կադրային ջարդ չկա»,-ասաց Բաբլոյանը:
Նրա խոսքով, հիմա հստակեցումներ են արվում, որ ամեն մարդ իր գործով զբաղվի:
«Որտեղ ավելորդ հաստիքներ ու շռայլություններ կան, համաձայնեցվում են բոլորի հետ, նույնիսկ այդ մարդկանց հետ, որ պետք է դուրս գան: Չնեղացնելով մարդկանց, նրանք արժանի ու բանիմաց մարդիկ են: Բայց միաժամանակ կազմակերպությունը պետք է ունենա այնքան աշխատակից, ինչքան որ իր գործառույթների համար կարիք ունի»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա ասաց, որ կադրային փոփոխություններից հետո կհանդիպի լրագրողներին ու կներկայացնի արդյունքները: