ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարը՝ հայ խաղաղապահների անցած ուղու ու ձեռքբերումների մասին
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյան ներկայացրեց հայ խաղաղապահների անցած ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները:
«Մեր բրիգադի առջև դրված խնդիրներն են՝ մասնակցել մեր բանակի մարտական պատրաստության բոլոր միջոցցառումներին և մեր պատրաստությունը առաջնահերթ կատարվում է հայկական բանակի ԶՈւ առջև դրված խնդիրներով։ Սրան ավելանում է նաև վարժանքները՝ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ենթակայության տակ խաղաղապահություն իրականացնելու բոլոր ծրագրերով»,-ներկայացրեց ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարը։
Արթուր Սիմոնյանը նշեց, որ հայ խաղաղապահներն իրենց առաջին առաքելությունը սկսել են Կոսովոյում 2004 թվականի փետրվարից հունական գումարտակի կազմում, որն ավարտվել է 2011 թվականին և 2012 թվականից վերականգնվել է ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում և շարունակվում է առայսօր։
«Կոսովոյում հիմնական առաջադրանքը եղել է պարեկություն և օդանավակայանի տարածքի և անցակետի անվտանգության ապահովում։ Ընդհանրապես Կոսովոյում ծառայություն անցել են 974 զինծառայողներ։ Հաջորդ առաքելությունը հայ խաղաղապահների եղել է Իրաքում, որը սկսվել է 2005 թվականին և ավարտվել 2008 թվականին։ Առաքելության առաջադրանքն էր շտաբային սպաների ապահովում, շարասյան ուղեկցում և ռազմաբազայի անվտանգության ապահովում։ 368 զինծառայող հասրեց անցնել Իրաքի ծառայությունով։ Մյուսը՝ առաքելությունն է Աֆղանստանում, որը սկսվել է 2010 թվականին և շարունակվում է առայսօր։ Առաքելություն է անցկացվում նաև Լիբանանում՝ իտալական ԶՈւ կազմում, 2014 թվականի նոյեմբերից շարունակվում է մինչ այսօր։ 160 զինծառայող է անցել Լիբանանով։ Այնտեղից առաջարկել են ավելացնել խաղաղապահների թիվը»,- մասնրամասնեց գեներալ-մայորը։
Նա հայտնեց, որ այս պահին Աֆղանստանի երկու բազաներում ունենք 65 և 56 հայ խաղաղապահներ, Կոսովոյում՝ 46, Լիբանանում՝ 32։
«Բոլոր ղեկեվարներից, որոնց հրամանատարության տակ մեր զինծառայողները ծառայություն են տանում, գրավոր շնորհակալագրեր ու պարգևներ են բերել»,-ասաց Արթուր Սիմոնյանը՝ հավելելով, որ հուլիսին չորս զորավարժություն ունեն, որոնցից երկուսը լինելու է արտասահմանում, երկուսը՝ մեր տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով