Ռուսաստանում հայտարարվելու է «Մանկության տասնամյակ»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում «Մանկության տասնամյակ» հայտարարելու մասին:
«2018-2027 թվականները Ռուսաստանի Դաշնությունում հայտարարել Մանկության տասնամյակ»,- նշված է հրամանագրում:
vm.ru կայքի հաղորդմամբ, այդ որոշումն ընդունվել է երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը կատարելագործելու նպատակով՝ համաձայն 2012-2017 թթ. Մանկության ազգային ստրատեգիայի իրականացման արդյունքների:
Հայտնի է, որ հիմնական միջոցառումների ծրագիրը կմշակվի երեք ամսվա ընթացքում: