Բիչախչյան. Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու համար քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության
Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության: Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն: ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալը կամավոր է»,-հիշեցնում է ոստիկանության պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- Բիչախչյան. Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն
- Հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է. Բիչախչյան
- Ինչու պետք է քաղաքացիները 25 հազար դրամ վճարեին, երբ ընդամենը 1000 դրամով կարելի է անձնագիր ստանալ.«Ժողովուրդ»