Ընտանիքներում, որտեղ ընդամենը մեկ երեխա կա, ամուսնալուծությունների տոկոսը մոտ է 90-ի. սոցիոլոգ
Շատ ընտանիքներում, որտեղ կան ֆինանսական խնդիրներ, երեխաները հաճախ օգտագործվում են որպես զենք՝ գումար ստանալու համար: Նրանց մոտ, որպես կանոն, անընդհատ խոսվում է տուն, սնունդ, գումար չունենալու մասին: Դրանից երեխաների հոգեբանությունը խեղվում է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը:
«Երեխաները պետք է ունենան գունավոր մանկություն, ուրախ անցկացնեն իրենց առօրյան: Պատանեկան տարիքում հատկապես պետք է ընկերական լինել երեխաների հետ, փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորել»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին նկատեց՝ ՀՀ բնակչության 20 տոկոսը կազմում են 14 տարեկան երեխաները, 22 տոկոսը՝ 16 տարեկանները, և նրանցից շատերը մեծանում են ոչ լիարժեք ընտանեկան պայմաններում, հաճախ՝ առանց հայրերի:
«Պետությունը փորձում է նպաստել կարիքավոր ընտանիքներին, հատկապես միայնակ մայրերին: Սակայն սա չնչին գումար է»,- ասաց նա:
Սոցիոլոգը նկատեց՝ ընտանիքներում, որտեղ ընդամենը մեկ երեխա կա, ամուսնալուծությունների տոկոսը մոտ է 90-ին, իսկ ահա 4 և ավել երեխաների պարագայում՝ ընդամենը 3 տոկոսի:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշեց, որ մանկական տարիքում երեխաների սխալ դաստիարակությունը հետագայում լուրջ բարդություններ են ծնում: Երեխաներին պարտաճանաչության սովորեցնում են խրախուսելով, ոչ թե նրանց վրա ճչալով ու ապտակելով:
«Երեխային չպետք է զրկել ինքնուրույնությունից: 18-19 տարեկանում պատանին ինքն իր համար պետք է որոշի՝ ինչն է իր համար լավ, ինչը՝ վատ»,- նշեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան