Թուրքիա այցելած գերմանացի նախարարին վարչապետը հրաժարվել է հանդիպել
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետաձգել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումը: Տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետի աշխատակազմին:
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է, նա արդն հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչից հետո հայտնի է դարձել, որ գերմանացի նախարարի՝ «Ինջիրլիք» ավիաբազա այցելելու հարցին Անկարան իր համաձայնությունը չի տվել:
Նախատեսված էր, որ այցի ընթացքում Գաբրիելը հանդիպում է ունենալու Թուրքիայի վարչապետի հետ: Գերմանացի նախարարին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպումն անցել է փակ դռների հետևում, տևել է մեկ ժամ:
Նշվում է, որ նախատեսվող այցից մեկ օր առաջ գերմանացի նախարարին տեղեկացրել են «Ինջիրլիք» այցելելու անհնարինության մասին: Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք տարբերակներ են փնտրում իրենց ռազմական կոնտինգենտը հարևան երկրներից մեկում տեղակայելու համար: Չավուշօղլուի հետ բանակցությունների ավարտից հետո գերմանացի նախարարն ասուլիսում հայտարարել է, որ Գերմանիան բարկացած է Թուրքիայի որոշումներից:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ
- Գերմանիայի ԱԳՆ-ն Ինջիրլիքի շուրջ ստեղծված վեճի մասին. «Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում»
- Սիրիայի Տաբկա օդանավակայանը ԱՄՆ-ի համար կարող է դառնալ թուրքական Ինջիրլիքի այլընտրանք
- Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ավիաբազան ամերիկյան ուժերի համար
- Der Schpigel. Գերմանիան նախատեսում է իր ռազմական կոնտինգենտը դուրս բերել «Ինջիրլիքից»
- Թուրքիան պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարի համար Ռուսաստանին թույլատրել օգտվել Ինջիրլիքի ռազմաբազայից
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը