Կարեն Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել և համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, և ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում ՍԵրժ Սարգսյանի նշանակմանը:
Թերթի գնահատմամբ՝ պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչև 2020թ ժողովուրդը կառավարություն ձևավորելու և վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին և հավելել. «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները