ԵՄ-ն Ղրիմի դեմ պատժամիջոցները մեկ տարով կերկարաձգի
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են մեկ տարով երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ղրիմի դեմ պատամիջոցները, հիշեցնենք, գործում են մինչև հունիսի 23-ը։ Գործակալության աղբյուրը նշել է, որ ԱԳՆ ղեկավարներն առանց քննարկումների կհաստատեն պատժամիջոցների երկարաձգումը։
Հիշեցնենք, որ Ղրիմի հանդեպ պատժամիջոցներ կիրառվել են 2014 թվականի հունիսից։ Սահմանափակումները սկսել էին առանց ուկրաինական արտոնագրերի ապրանքների՝ ԵՄ ներկրման արգելքից։ Ավելի ուշ Եվրամիությունն արգելեց զգալի թվով ապրանքների մուտքը Ղրիմ և ամբողջությամբ արգելեց թերակղզու տնտեսության մեջ ներդրումներ կատարելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան