Google-ը նորաձևության պատմության հանրագիտարան է կազմել
Google ընկերությունն ստեղծել է վիրտուալ հանրագիտարան՝ նվիրված նորաձևության պատմությանը: «Լենտա.ռու»-ն գրում է, որ նախագիծը ստացել է We Wear Culture անվանումը։
Դրա ստեղծման համար թվայնացվել են այն թանգարանների հավաքածուները, որոնք մասնագիտացած են նորաձևության և կոստյումների պատմության մեջ: Նյութերը ներկայացված են թեմատիկ հավաքածուներում և լրացված են փորձագետների մեկնաբանություններով:
«Google-ը չի ասոցիացվում նորաձևության հետ: Մեր ծրագրավորողները կաջակցեն ինձ։ Մենք չենք ցանկանում ուշադրությունը կենտրոնացնել նորաձևության բուն օբյեկտների վրա, մեզ հետաքրքիր է անցյալի, ներկայի և ապագայի վարպետությունն ու ձեռքի աշխատանքը»,-ասել է Google Art & Culture-ի տնօրեն Ամիթ Սուդը:
Հանրագիտարանում կարելի է տեսնել, թե ինչպես են ստեղծվում կիմանոները, ուսումնասիրել Ռուսաստանի կայսրության կոստյումների պատմությունը, իմանալ, թե ինչպես են հայտնվել հուդիները և բրիտանացի մոդելագործ Վիվիեն Վեսթվուդի փանք հավաքածուները, ինչպես նաև վերլուծական մեծ նյութեր ընթերցել Իտալիայում մասս-մարկետի կամ նորաձևության ինդուստրիայի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը