Արման Միքայելյանը շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում
Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության ութ տուրից հետո միջազգային վարպետ Արման Միքայելյանը վեց միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչների մեջ սա լավագույն արդյունքն է: Հայտնում են ՀԱՕԿ-ից:
Արման Փաշիկյանը, Վահե Բաղդասարյանը և Սերգեյ Մովսեսյանը 5.5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 37-րդ, 41-րդ և 50-րդ տեղերը:
Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը