Մայիսին ապրիլի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում
2017թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8% գնանկումով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայություն- ների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:
2017թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում) 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.6%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)` 105.9%, ոչ պարե նային ապրանքներինը` 97.6%, ծառայությունների սակագներինը` 98.3%, իսկ հունվար-մայիսին 2016թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 100.4%, 103.9%, 96.9% և 97.7%:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը