Խոզերի փախուստը
19 խոզ փախել է այն բանից հետո, երբ դրանց ֆերմայից տանող բեռնատարը Ճապոնիայի արևմուտքում վթարվել է: Եվրանյուզը գրում է, որ Օսակա քաղաքից ոչ հեռու մայրուղու երթևեկությունը վերականգնվել է հինգուկես ժամ անց: Այդքան ժամանակ ոստիկանության աշխատակիցները որսացել են փախած կենդանիներին:
Եվս 15 խոզ մնացել են մեքենայի բեռնախցում: Ոչ մի խոզ չի տուժել: Սակայն կենդանիների ուրախությունը երկար չի տևել. նրանց տարել են մսագործի մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը