Հոկտանյան. Շատերը միտումնավոր են «Ազդարարման համակարգի» մասին օրենքը «գործ տվողի» մակարդակի իջեցնում. «Փաստ»
«Փաստ»-ին տված հարցազրույցում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադառնալով «Ազդարարման համակարգի» կիրառմանը, նշել է, որ Խորհրդային Միությունում նույնպես ազդարարը շատ հեշտությամբ վերածվում էր «գործ տվողի», որը բավականին լուրջ խնդիր է։
«Դա բավականին լուրջ մտահոգություն է, քանի որ եթե դիտարկենք նախկինում ընդունված այլ օրենքներ, ապա տպավորություն է ստեղծվում, որ օրենք ընդունելու ժամանակ քաղաքական կամք ունենք, բայց օրենքներ կիրառելու կամ չկիրառելու դեպքում պատիժներ կիրառելու ժամանակ քաղաքական կամքը բացակայում է։ Ինչ վերաբերում է «գործ տվողի» մակարդակի իջեցնելուն, ապա հասարակության մի մասը միտումնավոր է դա անում, իսկ մի մասը՝ անգիտակցաբար»,-հավելել է Հոկտանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: