Նիգերը Քաթարից հետ է կանչել իր դեսպանին
Նիգերը Քաթարից կանչել է իր դեսպանին ՝որպես համերաշխության նշան արաբական այն երկրներին, որոնք հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ մի շարք աֆրիկական պետություններ ևս փորձեր են անում մեկուսացնել Քաթարին։ Սենեգալը ևս հայտարարել է դեսպանին հետ կանչելու ծրագրերի մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մավրիտանիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ։
Դիվանագիտական սկանդալը տեղի էր ունեցել հունիսի 5-ի առավոտյան։ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզել էին Եմենը, Լիբիան և Մալդիվները։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հայկական միս և եղջերավոր կենդանիներ է արտահանում Քաթար
- Մերկել. Գերմանիան մտահոգված է Քաթարի իրավիճակով
- Պակիստանը ևս զորախումբ կուղարկի Քաթար
- Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Քաթար զինված ուժեր ուղարկելուն
- Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Քաթար զորախումբ ուղարկելու հարցը
- Արաբագետ. Քաթարի քաղաքացիներից ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար չկա
- Սաուդյան Արաբիայում փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
- Եգիպտոսը 48 ժամ է տվել Քաթարի դեսպանին երկիրը լքելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան