Հայ-տաջիկական համագործակցությունը դեռ չի համապատասխանում առկա պոտենցիալին, որն ունեն երկու երկրները. Էմոմալի Ռահմոնի
ՀՀ նախագահի հրավերով Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:
Փաստաթղթերը ստորագրվել են Նախագահի նստավայրում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո:
Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Փաստաթղթերի ստորագրումից հետո երկու երկրների նախագահները հանդես եկան ելույթով:
Տաջիկստանի նախագահը Էմոմալի Ռահմոնն իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Նա Սերժ Սարգսյանին հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաջիկստանի Հանրապետություն:
Էմոմալի Ռահմոնը նշեց, որ իր պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին։ «Այդ տեսանկյունից այցը միջպետական զարգացող հարաբերությունների ամրապնդման կուրսի շարունակությունն է»,- ասաց նա:
Էմոմալի Ռահմոնի խոսքերով՝ հանդիպման ընթացքում տարբեր ոլորտներում համալիր համագործակության հարցեր են քննարկվել։ Միաժամանակ նժեց, որ համագործակցությունը դեռ չի համապատասխանում առկա պոտենցիալին, որն ունեն երկու երկրները:
Ըստ Տաջիկստանի նախագահի՝ տաջիկական կողմը հետաքրքրված է կրթության, էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի, լեռնահանքային և վերամշակվող արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ։
«Մենք պատրաստ ենք դրա համար պայմաններ ստեղծել»,- ընդգծեց Էմոմալի Ռահմոնին:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա. Սերժ Սարգսյան
- Հայաստանի և Տաջիկստանի միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան