«Երկիր Ծիրանի»-ն հայտարարում է քաղաքապետի դեմ դատական գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին
«Երևանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Արտակարգ իրավիճակի դեպքում հորդառատ անձրևը կարող է պատճառ դառնալ ոչ միայն ավտոմեքենաների արգելափակման, շենքերի և շինությունների, գույքի վնասման, այլ նաև մարդկային զոհերի»,-նման մտահոգություն է հայտնում Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը՝ վկայակոչլով մի քանի օր առաջ Երևանի մի քանի փողոցներում անձրևից հետո առաջացած վիճակը:
Խնբակցության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երևանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար (ջրամատակարարման և ջրահեռացման):
Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթների (աշխատանքների) իրականացումը:
Երևանի քաղաքապետարանի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իր գործունեությունն է իրականացնում «Վեոլիա» ընկերության հետ, վարձակալության պայմանագրի համաձայն պատասխանատու է Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման գործառույթների (աշխատանքների) իրականացման համար:
Երևանի քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում միաժամանակ գործում են` կոմունալ տնտեսության, ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության և հողի վերահսկողության, վերահսկողության և բնապահպանության վարչություններ: Այս վարչական մարմինների գործունեությունը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանի կողմից թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման և այլ անօրինականությունների հետևանքով արձանագրվել է՝ Երևանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: Երևանի քաղաքապետը և քաղաքապետի թվով չորս տեղակալները՝ իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակում ունեալով համապատասխան վարչակազմ և միջոցներ, չեն ապահովել հորդառատ անձրևից առաջացող ջրային հոսքի անխափան հեռացումը, ինչը 2017 թվականի հունիսի 12-ին Երևանում հանգեցրել է ջրհեղեղի, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ»:
Խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց:
Հարակից հրապարակումներ`
- Գետառը փակեցին, հետևանքը սա պետք է լիներ. Կարինե Դանիելյան
- Մաշտոցի պողոտայի գետնանցումում ջրի մեջ արգելափակված ավտոբուսից փրկարարները տարահանել են 16 քաղաքացու
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան