Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը
87 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նա մահացել է Լյուդվիգսհաֆեն քաղաքում գտնվող իր տանը:
Կոլը Գերմանիայի դաշնային կանցլեր է եղել 1982-ից մինչև 1998թ․-ը։ Նա գերմանացի միակ քաղաքական գործիչն է, ով այդ պաշտոնը զբաղեցրել է չորս անգամ անընդմեջ:
Մեծ է նրա դերը սառը պատերազմի դադարեցման ու Եվրոպայի և Գերմանիայի միավորման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը