ԱՄՆ-ը Քաթարին կվաճառի F-15 կործանիչներ
Քաթարը ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է 12 մլրդ դոլարի դիմաց F-15 ռեակտիվ կործանիչ ինքնաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ: «BBC»-ի ռուսական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը գործարքի բոլոր կողմերը համաձայնեցրել է իր քաթարցի գործընկերոջ հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրեց Քաթարի իշխանություններին ամենաբարձր մակարդակով ահաբեկչությունը հովանավորելու և ֆինանսավորելու մեջ: Քաթարի իշխանությունները հերքեցին այդ մեղադրանքները:
Քաթարում է գտնվում Մերձավոր Արևելքում ամերիկյան խոշորագույն ռազմաօդային բազան, որը տեղավորում է ավելի քան 10 հազար զինվորական: Այս բազան կենտրոնական դեր է խաղում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Քաթար զորախումբ ուղարկելու հարցը
- Արաբագետ. Քաթարի քաղաքացիներից ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար չկա
- Սաուդյան Արաբիայում փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
- Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը
- Եգիպտոսը 48 ժամ է տվել Քաթարի դեսպանին երկիրը լքելու համար
- Արաբական չորս պետություն խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան