ԱՄՆ-ում բռնագրավել են հյուսիսկորեացի դիվանագետների նամակագրությունը
ԱՄՆ իշխանությունները Նյու Յորքում Հյուսիսային Կորեայի պատվիրակությունից բռնագրավել են դիվանագիտական նամակագրությամբ փաթեթը: Նյուզու.քոմ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունից:
Դիվանագետները բացատրություններ են պահանջել: Միջադեպը տեղի է ունեցել Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում:
Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը վերադառնալիս է եղել Նյու Յորքում անցկացված Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիայի անդամ պետությունների նստաշրջանից:
Փհենյանում կարծում են, որ ԱՄՆ իշխանություններն ապօրինի և հրեշավոր սադրանք են կատարել: Կորեացի դիվանագետները դիմադրություն են ցույց տվել: Իսկ ոստիկաններն ու ներքին անվտանգությունը ուժ են կիրառել: ԿԺԴՀ ԱԳՆ-ն դատապարտել է կատարվածը: