Լավրովը մեկնաբանել է Սիրիայի հարցով հանդիպումը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Աստանայում։ Նրա խոսքով, միջոցառմանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան։
«Լենտա.ռու»-ն մեջբերում է Լավրովի խոսքերը. «Հենց այդ հանդիպմանն են կողմերը պայմանավորվելու ավարտին հասցնել կոնկրետ չափորոշիչների համաձայնեցումը, որը պետք է իրականություն դառնա դեէսկալացիայի գոտիներում»։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ատանայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից ստորագրվել էր Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին հուշագիրը։ Համաձայն այդ փաստաթղթի՝ նման 4 գոտիներում կառավարական ուժերի և ընդդիմության միջև մարտական գործողությունները պետք է մայիսի 6-ից կես տարով դադարեցվեն։