«Follow me»-ն՝ Տաթևում
Հանրահայտ բլոգեր, լուսանկարիչ Մուրադ Օսմանը «Արի ինձ հետ» («Follow me» ) նախագծի շրջանակներում ժամանել է Հայաստան։
Երիտասարդ լուսանկարիչը կնոջ՝ Նատալիային «Արի ինձ հետ» ձևաչափով լուսանկարել է Տաթևում։ Դրանից առաջ լուսանկարիչը եղել է Ադրբեջանում։
Հայաստանում արված լուսանկարը Մուրադ Օսմանն հրապարակել է «Ինստագրամի» իր էջում և գրել.
«Հիմնավոր պատճառ կա՝ այս երկու երկրներից հաջորդաբար լուսանկարներ հրապարակելու։ Ատելությունը հնարավոր չէ սպանել ատելությամբ, միայն սերն է ընդունակ դրան»,- գրել է լուսանկարիչը։
Մուրադ Օսմանը ծնվել է Դաղստանում։ «Follow me» նախագիծը նրան ամբողջ աշխարհում ճանաչելիություն է բերել։ Նա առաջինն է, ով այդ ձևաչափով լուսանկար է արել։ Նրա լուսանկարների հերոսուհին իր կինն է՝ մոդել Նատալիա Օսմանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան