Մեկնարկել են «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի կառուցման նախապատրաստման աշխատանքները
Մեկնարկել են «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի շինարարության նախապատրաստման աշխատանքները։
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս պահին ընթանում են ենթակայանի կառուցման շինհրապարակի կարգաբերման միջոցառումներ, կատարվում են հողային աշխատանքներ։
«Ծրագրի իրականացմամբ «Երևանի ՋԷԿ»-ը կունենա 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու սարքավորումների խափանումների հաճախականությունը, կբարձրացնի ենթակայանի աշխատանքի հուսալիությունն ու արդյունավետությունը, հնարավորություն կընձեռի նոր ջերմային էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան փոխանցել համակարգ»,-ասել է Ընկերության տեխնիկական տնօրեն Արկադի Գևորգյանը:
Նոր ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018թ.։ Այն իրականացնում է AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումը։ Ենթակայանի կառուցման արժեքը կազմում է շուրջ 17 մլն եվրո։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Երևանի ՋԷԿ»-ի գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։
Վերջինիս խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից և անհրաժեշտություն է առաջանում գործարկել այլ՝ ավելի թանկ հզորություններ։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է «Երևանի ՋԷԿ»-ում արտադրվող էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։ Հատկապես, որ այս կայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- «Երևանի ՋԷԿ»-ում կիրականացվեն պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ
- «Երևան ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք է 52.3 միլիոն դոլար. «Ժողովուրդ»
- Կառավարությունը մոտ 12 միլիարդ է տվել Երևան ՋԷԿ-ի պարտքերի մարմանը. հայտնի չէ՝ էլի որքան պետք է տա. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան