Հնդկաստանում հղիներին կոչ են արել չմտածել մսի և սեռական հարաբերությունների մասին
Հնդկաստանի կառավարությունը թողարկել է գրքույկ երկրի հղի կականց համար, որում կոչ է անում կանանց զերծ մնալ միս և ձու ուտելուց, ինչպես նաև սեռական հարաբերությունների մտքից:
Վեստի.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ «Մոր և երեխայի համար խնամք» խորագրով գրքույկը թողարկել է Հնդկաստանի ավանդական և այլընտրանքային բժշկության նախարարությունը, որի ներկայացուցիչն ասել է, որ փաստաթուղթն արտացոլում է «հարյուրամյակների ընթացքում կուտակված իմաստնություն»:
Հնդիկ բժիշկներն այդ խորհուրդներին շատ բացասական են վերաբերվել: Գինեկոլոգ Արուն Գադրեն ասել է, որ «կառավարությունը տալիս է ոչ գիտական և անտրամաբանական խորհուրդներ», մինչդեռ անհրաժեշտ է աղքատ կանանց հնարավորություն տալ ընդունել սննդարար ուտելիք՝ սպիտակուցների բարձր պարունակությամբ: Եթե էլ ավելի նվազեցնեն կալորիաներով հարուստ սննդի օգտագործումը՝ հրաժարվելով մսից և ձվից, վիճակն ավելի կվատանա»:
Նախարարության այդ քայլը համապատասխանում է Հնդկաստանում բուսակերությունը պրոպագանդելու քաղաքականությանը, որին աջակցում է կառավարությունը վարչապետի գլխավորությամբ: Հնդկաստանի իշխանություններն արդեն ընդունել են մի շարք օրենքներ՝ սահմանափակելով երկրում կովերի մորթը, որը հինդուսները, որոնց թվին պատկանում է նաև վարչապետը, կարծում են սուրբ կենդանի:
Հղիության ընթացքում թերսնումը կարող է բերել նրան, որ երեխաները ծնվեն թերաճ, ովքեր հետագայում չեն կարող հասնել նորմալ քաշի: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, 2015 թվականին Հնդկաստանի մինչև հինգ տարեկան երեխաների 48 տոկոս թերաճ էին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ