Մահացել է իտալացի հայտնի մոդելավորող Կարլա Ֆենդին
81 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հայտնի մոդելավորող Կառլա Ֆենդին, որը երկար տարիներ որոշում էր Fendi հանրահայտ խմբի զարգացման ռազմավարությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ֆենդին վերջերս հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի ծանր հիվանդության պատճառով, սակայն օրեր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից և վերադարձել Հռոմի իր հայտնի Պալացցո Ռուսպոլի կալվածքը:
Նորաձևության տունը ղեկավարող 5 քույրերից 4-րդը՝ Կառլան, մինչև կյանքի վերջին օրերը մնացել է Fendi խմբի պատվավոր նախագահներից մեկը։ Fendi-ին հիմնադրել էին նրանց ծնողները՝ դեռևս 1925 թվականին։ Այս ընկերությունը դարձել է յուրօրինակ երևույթ իտալական բարձր նորաձևության աշխարհում, քանի որ 1950-ականների սկզբին նորաձևության տան ղեկին միանգամից հայտնվեցին 5 քույրերը՝ Պաոլան, Աննան, Ֆրանկան, Կառլան և Ալդան։
Ֆենդի քույրերի և գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի ջանքերի շնորհիվ Fendi նորաձևության տունը դարձավ հագուստի, աքսեսուարների ու օծանելիքի արտադրության ոլորտներում համաշխարհային առաջատարներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան