«Մեր Գյուղը» ՝ փառատոն Արցախի ու Հայաստանի գյուղական կյանքի մասին, որ կգրավի զբոսաշրջիկներին ու տեղացիներին
Հունիսի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Մեր Գյուղը» խորագրով նախագիծ-առաջարկության շրջանակներում։
Նախագծի հիմնական նպատակն է` կազմակերպել ամենամյա փառատոն- տոնավաճառ` Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու և իրացնելու ակնկալիքով։
Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Քննարկմանը մասնակցել են նախագծի հեղինակները, շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։
«Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական և մշակութային առանձնահատկություններին և նվաճումներին ծանոթացմանը, փոքր և միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը»,- իր խոսքում նշել է Զարմինե Զեյթունցյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում փառատոնը կազմակերպելու հնարավորությունը, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, փոքր և միջին արտադրողները:
«Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկությունը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել է «Մեր Գյուղը» ՍՊԸ կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին