Ֆրանսիայում հայերից կազմված հանցավոր խումբ են հայտնաբերել
«Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր խումբ, որի կազմում ազգությամբ 14 հայ է եղել»,-այս մասին գրում է «Ռուսարմինֆո»-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին:
Ենթադրյալ հանցագործներին ձերբակալել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ այդ թվում Փարիզում ու Նիցցայում: Նրանցից 12-ն արդեն դատարանի առաջ են կանգնել:
«Խմբի անդամները զբաղվել են կավատությամբ, զենքի գործադրմամբ մարմնավաճառներին ստիպել են գումար վճարել»,-գրում է աղբյուրը:
Գործի քննությամբ զբաղվում է Ռեննա քաղաքի ոստիկանությունը, որը հանցավոր խմբի հետքի վրա է եղել արդեն մեկ տարի:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան