Քաղաքական 17:19 23/06/2017 Հայաստան

Թևան Պողոսյան. Միջազգային կառույցների անհասցե հայտարարություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Թշնամու կրակոցներից  հունիսի 16-ին զոհվեց երեք հայ զինծառայող: Կրակոցները շարունակվեցին հաջորդ օրը, ինչի հետևանքով մեկ զինծռայող զոհվեց: Հայկական կողմը հայտարարեց անհամարժեք ու թիրախային  պատասխան գործողություններ ձեռնարկելու մտադրության մասին, ինչին անմիջապես հետևեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի,  ԵՄ խոսնակի,   ՄԱԿ-ի  ու այլ կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները:

Հնչած հայտարարություններում առկա կոչերի, պատճառների, արդյունքների ու բնույթի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ:

Հարց-Պարոն Պողոսյան, ինչո՞վ է պայմանավորված միջազգային կառույցների կողմից նման արձագանքը:
Պատասխան- Միջազգային հանրությունն այսպիսով փորձում է ներկայացնել իր մտահոգությունը, որպեսզի Ադրբեջանը չփորձի իրավիճակը սրել և հարգի հրադադարի ռեժիմը: Բացի դրանից, սա ունի նաև մեկ այլ խնդիր, մեկ տարուց ավելի է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Հետևաբար միջազգային այս ատյանները փորձում են օգտակար լինել Մինսկի խմբին՝ հայտարարելով, որ խնդիրը ոչ միայն Մինսկի խմբի ուշադրության ներքո է, այլև՝ մյուս կառույցների: Նման հայտարարություններ մենք դեռ կարող ենք տեսնել: Սա մեսիջ է կողմերին, որ խնդրի կարգավորմամբ միայն Մինսկի համանախագահող երկրները չեն շահգրգռված, այլ մյուս բոլոր երկրները օժանդակում են համանախագահների ջանքերին և իրենք էլ իրենց ձայնն են բարձրացնում:

Հարց-Հայտարարությունները որևէ արդյունք կտա՞ն:
Պատասխան- Առաջին անգամ չէ, որ հայտարարությունների նման շարան է լինում: Այսպես եղավ երբ հայկական ուղղաթիռն էին հարվածել: Աշխարհի գրեթե բոլոր երկրները կոչ էին անում՝ թույլ տալ գոնե դիակները դուրս բերել, սակայն Ադրբեջանը որևէ գորոծողությունների չգնաց, միայն ՊԲ ձեռնարկած միջոցների շնորհիվ դա հնարավոր եղավ: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման հայտարարություններն Ադրբեջանի որևէ որևէ ազդեցություն չեն թողնում, որովհետև հայտարարությունների նման տեքստերին նրանք սովորել են: Մինչև մենք չտեսնենք հասցեական հայտարարություններ, որոնք պարունակեն, թե ինչ հնարավոր սանկցիաներ կարող են կիրառվել այդ երկր նկատմամաբ, Ադրբեջանի համար այդ հայտարարությունները որևէ նշանակություն չեն ունենա, եթե նույնիսկ լինեն հարուրավոր կամ հազարավոր:

Հարց- Ձեր կարծիքով, ինչո՞ւ հասցեական հայտարարություններ չեն արվում:
Պատասխան- Բոլորն ունեն իրենց սեփական շահերը:  Ցանկանում են նեյտրալ մնալ, որովհետև Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ունեն իրենց խնդիրները, Լեռնային Ղարաբաղի խնդիրն իրենց օրակարգում թիվ մեկ հարցը չէ: Որպեսզի ցույց տան, որ իրենք ինստիտուտներ են ու կարողանում են իրենց աշխատանքն  այնուամենայնիվ անել միջազգային մակարդակով, փորձում են հայտարարություններով ցույց տալ, որ ուշադիր են: Սակայն իրենք էլ գիտեն, որ նման հայտարարությունները որևէ նշանակություն չեն ունենալու, քանի որ գործ ունեն Ադրբեջանի հետ, իսկ այդ կառույցները շատ ժամանակ պրակտիկ առումով ծանոթ են դրան:

Պետք է հասկանանք, որ դիվանագիտական հարթությունում այս հայտարարությունները մեզ պետք են, թող լինեն, բայց մենք էլ պետք է աշխարհին զգուշացնենք, որ ցանկացած պարագայում զինադադարի պահպանման ու ադրբեջանական ագրեսիայի զսպման  միակ  երաշխավորն Արցախի պաշտպանության բանակն է և հայկական զինված ուժերը: Ինչքան հզոր լինենք, ինչքան կարողանանք կանխել ցանկացած  էսկալացիա, կունենանք այնքան հանգիստ իրավիճակ:

Հարց-ԵՄ խոսնակը ստատուս քվոն անկենսունակ որակեց, դուք այդ կարծիքի՞ն եք:
Պատասխան-Նայած ինչ են հասկանում իրենք ստատուս քվո ասելով: Եթե կողմերից մեկն ասում է, որ այն անկենսունակ է, պետք է բացատրի, թե ինչ է հասկանում: Ա՞յն, որ Ադրբեջանն ամեն օր կրակելու է ու հայկական կողմը պատասխանելու է, թե մեկ այլ բան: Երբ կբացատրեն ստատուս քվոյի վերաբերյալ իրենց պատկերացումը, նոր ես կարող եմ մեկնաբանել: Այս պարագայում ես ստատուս քվոն հասկանում եմ այսպես. կան հետաքննության մեխանիզմների ներդրման, դիտորդական առաքելության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածություններ, որ Ադրբեջանը ստանձնել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում: Դրանք տեղի չեն ունենում: Այս իմաստով, ինձ համար էլ է անթույլատրելի, պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Պետք է կատարվեն 1994-ի մայիսին Հայաստանի, Արցախի  ու Ադրբեջանի ներկայացուցիչների կողմիս ստորագրված զինադադարի պահպանման մասին պարտավորությունները, ով խախտում է, պետք է պատժվի:  Այդ տեսակի ստատուս քվոն ինձ համար անընդունելի է: Երբ Եվրամիությունը  բացատրի, թե որն է իր պատկերացումները, նոր մենք կարող ենք ասել, դա մեզ համար ընդունելի՞ է, թե ո՞չ:

Հարց-Միջազգային կառույցները նաև կոչ արեցին  վերադառնալ բանակցային սեղան:
Պատասխան- Շատ լավ կլինի: Կան պայմաններ, որ հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է: Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հենց այն մասին են, երբ որ կլինեն հետաքննության մեխանիզմները, որոնք կնպաստեն ինչ-որ չափով վստահության ամրապնդմանը, կարելի է վերադառանալ բանակցային սեղան՝ քաղաքական քննարկումների համար: Մինչ այդ ես չեմ կարողանում պատկերացնել, եթե վերադառնան ի՞նչը քննարկեն:

Հարց -Մեկը մյուսին հետևող հայտարարությունները խոսո՞ւմ են այն մասին, որ իրավիճակը լարված է կամ պատերազմի շեմին ենք:
Պատասխան -Մենք պատերազմի մեջ ենք, շեմին կամ հեռու չենք: Մենք հենց պատերազմում ենք, կան օրեր, երբ լինում են սրացումներ, կան օրեր, երբ անդորր է: Պատերազմը չի դադարել հատկապես Ադրբեջանի կողմից: Նրանք  ամեն օր հայտարարում են, որ բոլոր հայերը մեր թշնամիներն են և պետք է իրենց վերացնել, դա պատերազմ է, ի՞նչ տարբերություն առաջնագծում, միջազգային հարթակներում, թե տնտեսությունում:

Ինչ վերաբերում է  առաջնագծում հնարավոր սրացումներին, ապա միակ երաշխավորը, որ սրացումներ  կամ լայնածավալ գործողություններ չեն լինի, մեր բանակի հզորությունն է: Կկարոնաղա՞նք ամեն օր մեր ժողովրդավարական ինստիտուտները, տնտեսությունը զարգացնել, բանակն ավելի արդիականացնել և ուժեղացնել, ուրեմն այդ գործողությունները չեն լինի: Որ պահին Ադբեջանը զգաց, ինչ-որ մի չափով՝ նույնսիկ 1 մմ ավելի է, անմիջապես կգնա գործողությունների: Երեկ տեղի ունեցած դիվերսիայի փորձերը հենց այդ մասին են վկայում: Իրենց թվում է, եթե հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կարող է անցնել սահմանը, իրենք կարող են բռնել, ուրեմն կարող են դիվերսիա անել, սակայն արցախյան կողմը պատժել է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}