Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
«Ռուբեն Գևորգյանցը հայ կինոարվեստի ակնառու ներկայացուցիչներից էր, ով մեծ ավանդ ներդրեց հայկական կինոյի զարգացման գործում: Նրա ստեղծած կինոնկարները, հատկապես՝ վավերագրական ֆիլմերը, բարձր են գնահատվել մեր հանդիսատեսի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից:
Նշանակալի է Ռուբեն Գևորգյանցի վաստակը նաև որպես կինոգործչի, եռանդուն կազմակերպչի և կինեմատոգրաֆիստների նոր սերնդի դաստիարակության գործում իր նպաստը բերած մանկավարժի»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին
- Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը