Սաուդյան Արաբիան հայտնել է Մեքքայում ահաբեկչությունը կանխելու մասին
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են «ահաբեկչական գործողության» կանխման մասին, որի թիրախն է եղել Մեքքայում գտնվող ալ-Հարամ (Արգելված, Մեծ) մզկիթը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ հարձակումը պատրաստելու մեջ կասկածվող անձն իրնքն իրեն պայթեցրել է, երբ ոստիկանությունը շրջապատել է շենքը, որտեղ գտնվել է նա:
Շենքը, որտեղ գտնվել է կասկածյալը, պայթյունի հետևանքով ավերվել է, 11 մարդ վիրավորել է, այդ թվում նաև ոստիկաններ: Ոստիկանությունը ձերբակալել է ևս հինգ կասկածյալի:
Պատրաստվող հարձակման մասին մանրամասներ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն հայտնում:
Հունիսի 24-ին ողջ աշխարհի մահմեդականները նշում է սուրբ ամսվա՝ Ռամադանի ավարտը, որի ընթացքում հավատացյալները պաս են պահում: Ուրբաթ ամբողջ աշխարհից միլիոնավոր հետևորդներ հավաքվում են Մեքքայում:
Մեքքայի Սուրբ մզկիթն աշխարհում մեծագույն մզկինթ է, որի ներքին բակում է գտնվում իսլամի գլխավոր սրբավայրը՝ Քաբբան:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը