Թրամփի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ բաց է Ռուսաստանի հետ երկխոսության համար
ԱՄՆ-ն և Ռուսաստանը հետագա համագործակցության համար մոտ ժամանակներս աշխատանքներ կտանեն, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Քրիստոֆեր Ֆորդը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բաց ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության համար»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման նպատակով «ճանապարհային քարտեզ է մշակել» և պատրաստ է այն գործընկերենրի հետ քննարկել։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան