Իրավունք 19:28 27/06/2017 Հայաստան

Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի ևս մեկ անդամի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի ևս մեկ անդամի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի անդամ Արթուր Մովսիսյանի վերաբերյալ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերին Ժիրայր Սեֆիլյանը ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի անդամների միջոցով նպատակ է ունեցել զենքի գործադրմամբ, քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զավթել ՀՀ տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները և դրանք պահելուց հետո պետությանը հարկադրել որոշակի գործողությունների կատարմանը: Կազմակերպված խմբում, ի թիվս այլոց, ընդգրկված է եղել նաև Արթուր Մովսիսյանը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված հանցավոր մտադրությունը իրագործելու համար 2015 թվականի նոյեմբերին կազմակերպված խմբի անդամների կողմից ապօրինի ձեռք են բերվել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի երկու ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող 5.45մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտ: Մինչև շենքերն ու շինությունները զավթելու մասին Ժիրայր Սեֆիլյանի կողմից հրահանգ տալը, կազմակերպված խմբի անդամները հիշյալ հրազենն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել և պահել են տարբեր վայրերում:

Կազմակերպված խմբի անդամներ Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը 2016թ.-ի հունվարին որոշել  են նշված իրերը տեղափոխել և թաքցնել առավել անվտանգ վայրում: Դրա շուրջ նախնական համաձայնության են եկել խմբի մյուս անդամ Արթուր Մովսիսյանի հետ և հրազենն ու ռազմամթերքն ապօրինի փոխադրել և պահել վերջինիս` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցի նկուղում:

Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի վրա զինված հարձակում կատարելու հրահանգը հետաձգվելուց որոշ ժամանակ անց, կազմակերպված խմբի անդամները սպասել են Ժ. Սեֆիլյանի`  Նուբարաշենի վարչական շրջանում տեղակայված զորամասերի վրա զինված հարձակում կատարելու վերաբերյալ նոր հրահանգին, սակայն կազմակերպված խմբի մի քանի անդամներ, գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու անհնարինությունը, դժկամություն են հայտնել Ժ. Սեֆիլյանի ծրագրին մասնակցելու կապակցությամբ և կամովին հրաժարվել ինչպես խմբին անդամակցելուց, այնպես էլ զինված հարձակում իրագործելուց:
Դրանից հետո` 2016 թվականի մայիսին, Հովհաննես Պետրոսյանը Արթուր Մովսիսյանի ամառանոցի նկուղի` վերջինիս մատնանշած տեղից փոխադրել ու Հրայր Թոփչյանին է հանձնել 2 ինքնաձիգն ու 120 փամփուշտը: Հ. Թոփչյանը նշված իրերը Ժ. Սեֆիլյանին վերադարձնելու նպատակով` նույն օրը, դրանք ապօրինի փոխադրելիս, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն:

Արթուր Մովսիսյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում` ՀՀ-ից բացակայելու կապակցությամբ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 07.05.2017թ.-ին Արթուր Մովսիսյանը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից/: Դատարանի որոշմամբ 08.05.2017թ.-ին վերահաստատվել է նրա նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: 

Արթուր Մովսիսյանի վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}