Մերկելի կոչը Եվրոպային
Գերմանիայի դաշնության կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրոպայի երկրներին՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի և Լիբիայի իրավիճակի կարգավորմանը։
«Առանձին հարցերում մենք՝ եվրոպացիներս, չենք խաղում այն դերը, որը կարող Էինք: Օրինակ՝ Սիրիան: Այն գտնվում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ մեր շեմին: Մենք ևս պետք Է մասնակցություն ունենանք Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացին: Սիրիացի փախստականները ժամանում են մեզ մոտ՝ Եվրոպա: Բացի դա՝ ևս մեկ կարևոր հարց է՝ ինչպես վարվել Լիբիայի հետ: Որպես պետություն Լիբիան գոյություն չունի, այնտեղից փախստականներ են գալիս։ Լինելով եվրոպացիներ, մենք պետք է պատասխանատվություն զգանք և չսպասենք, երբ ինչ-որ մեկը կլուծի մեր խնդիրը»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մերկելը Brigitte ամսագրի հետ հարցազրույցում։
Նա նաև մատնանշել է բնապահպանության և ազատ առևտրի հարցերում ԱՄՆ-ի հետ անբավարար փոխգործակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները