Իտալիայում ռուս լրագրողին թույլ չեն տվել հարց ուղղել Ուկրաինայի ԱԳ նախարարին
Իտալիայում ռուսական «Ռիա նովոստի» լրատվական գործակալության լրագրողին մերժել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին հարց տալու իրավունքից,- այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ Հռումում մամուլի ասուլիսից առաջ Իտալիայի արտգործնախարարության աշխատակիցը գնացել է լրագրողների մոտ, որպեսզի հավաքի Ուկրաինայի ԱԳ նախարարին ուղղված հարցերը։ Ռուս լրագրողի հարցը վերաբերել է «նորմանդական քառյակի» ապագայում տեղի ունենալիք հեռախոսազրույցին։
«Որոշ ժամանակ անց իտալացի դիվանագետը վերադարձել է և ասել, որ «պետք է, որպեսզի այս հարցն ուղղի իտալացիներից որևէ մեկը։ Նա բացատրել է, որ ուկրաինացի նախարարը չի ցանկացել պատասխանել ռուս լրագրողի հարցին։ Արդյունքում հարցը տվել է իտալական հրատարակչության աշխատակիցը»,- նշել են գործակալությունից։
Աղբյուրը գրում է, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը չի պաշտպանել խոսքի ազատությունը և զիջումներ է արել Ուկրաինայի նախարարին։