Դատարանների գերծանրաբեռվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. Կարեն Կարապետյան
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը:
Վարչապետի խոսքերով՝ դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Սակայն, ըստ նրա, պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով։
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ մինչև 2016 թվականը դատարաններում առկա է եղել 133 հազար քաղաքացիական գործ:
«Դատարանների նման գերծանրաբեռվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսակետից», - նշեց վարչապետը:
Ելնելով դատարանների բեռնաթափման անհրաժեշտությունից՝ Կարեն Կարապետյանը ՀՀ արդադատության նախարարին հանձնարարեց եռամյսա ժամկետում վիճակագրական արդյունքների հիման վրա վերհանել դատարաններում առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են քննող գործերի գերակշիռ մասը:
«Ուսումնասիրել նման գործերի արտադատական, ինչպես նաև այլ պարզեցված մեխանիզմներով լուծելու հնարավորությունները և կառավարությանը ներկայացնել համապատասխան առաջակություններ: Ըստ անհրաժեշտության՝ հարցը քննարկել նաև շահագրգիռ այլ մարմինների հետ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը