Մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին մենակատար Օլեգ Յակովլևը
Հունիսի 29-ին՝ վաղ առավոտյան մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլևը: Այս մասին հայտնել է Օլեգի քաղաքացիական կինը՝ Ալեքսանդրա Կուցևոլը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր՝ ժամը 7:05-ին, մահացավ իմ կյանքի գլխավոր տղամարդը, իմ Երջանկությունը… Ի՞նչ պիտի անեմ առանց քեզ… Թռիր, Օլեգ: Ես միշտ քեզ հետ եմ»,- գրել է նա Instagram-ում:
Ավելի վաղ Կուցևոլը հայտնել է, որ 47-ամյա երգիչը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա մոտ ախտորոշել են երկկողմանի թոքերի բորբոքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը