Առողջություն 18:11 29/06/2017 Հայաստան

Սննդագետ. Ամռանը պետք է ուտել ոչ թե խոզի, այլ ձկան ու բանջարեղենի խորոված

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ինչպե՞ս սնվել ամռանը, երբ ջերմաստիճանը մոտենում է +40-ի: Ճիշտ սնվելու կարևորության մասին Panorama.am-ը զրուցել է Պարենային իրավունքի փորձագետ, Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ:

Հարց-Ամռանը սնունդը պե՞տք է տարբերվի ձմռանն օգտագործվող սննդից:
Պատասխան-Միանշանակ: Եթե դրսում օդի ջերմաստիճանը բարձր է մարդու  օրգանիզմի ջերմաստիճանից, դանդաղում է նյութափոխանակությունը, հետևապես մեր ամբողջ սննդակարգը պետք է ուղղված լինի առաջին հերթին՝  մեր օրգանիզմի զովացմանը: Երկրորդ հերթին՝  հաշվի առնելով, որ  օրվա ընթացքում մենք քրտնում ենք  և դրա հետ մեկտեղ մեծ քանակությամբ հեղուկներ ենք կորցնում,  մեր սննդակարգը պետք է ուղղված լինի օրգանիզմի հիդրատացմանը, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի:

Շատ կարևոր հանգամանք, որ ուզում եմ շեշտել, քրտինքի միջոցով օրգանիզմից դուրս են գալիս ոչ միայն ջուրը, այլև հանքային էլեմենտները: Հետևաբար մեր սննդակարգը պետք է կարողանա նաև սրտի և ընհանրապես մեր օրգանիզմի կենսագործունեության համար ապահովել հանքային էլեմենտներ: Ամռան ամիսներին խորհուրդ է տրվում հեղուկների մի մասն օգտագործել մրգահյութերի տեսքով: Մրգահյութ ասելով նկատի ունեմ, ոչ թե քաղցրացված կոմպոտները և շաքար պարունակող մթերքները, որոնք մեզ մոտ ընդունված են, այլ թարմ քամած հյութերը:  Իհարկե,  կարելի է օգտագործել թարմ պատրաստված կոմպոտներ, բայց պետք է սահմանափակել շաքարի պարունակությունը:  Կարելի է շաքարի փոխարեն մեղր օգտագործել: Պետք է նախապատվությունը տալ ավելի թթվաշ մրգերից պատրաստված թարմ հյութերին:

Ամառը հիանալի շրջան է օրգանիզմը թաղանթանյութերով, հակաօքսիդանտների մեծ քանակությամբ ապահովելու համար: Հիմա սկսվել է թարմ պտուղ-բանջարեղենի շրջանը՝ թարմ լոլիկ, տաքդեղ, սմբուկ: Շատ կարևոր է օրգանիզմը պատշաճ վիտամիններով ապահովելը: Այս առումով ամռանը շատ հարմար է խուսափել բարձր յուղայնությամբ մթերքների կիրառումից, ինչպես նաև սահմանափակել հացի օգտագործումը: Սա իր հերթին օրգանիզմի վրա կունենա դրական ազդեցություն նիհարելու առումով, ամռան ամիսներին ճիշտ սնուցում կազմակերպելու դեպքում կարելի է ազատվել ավելորդ քաշից՝ մինչև 3-4 կգ-ով:

Հարց- Հայաստանցիները պիկնիկի գնալիս իրենց հետ տանում են խոզի միս, օղի, գազավորված ըմպելիքներ, նրբերշիկ…
Պատասխան- Ամռան ամիսներին ընդհանրապես ալկոհոլային խմիչնքների օգտագործումը պետք է սահմանափակվի: Պետք է հաշվի առնել, որ օրգանիզմում թունավորում առաջանում է հենց ալկոհոլի օգտագործման հետևանքով: Արդեն ասեցի՝ խորհուրդ չեն տրվում նաև յուղոտ մթերքները:Ինչ վերաբերում է խորովածին, այստեղ շատ կարևոր է , թե ինչից ենք այն պատրաստում: Մենք՝ հայերս ավելի շատ սիրում ենք խոզի մսից պատրաստված խորոված, բայց ամռան ամիսներին խորհուրդ կտամ խորոված պատրաստել ձկնամթերքից, էլ չեմ ասում, որ շատ համեղ է ստացվում բանջարեղենի խորովածը՝ կանաչիներով ու սոխով համեմված: Այն օրգանիզմը հովացնում է ու միաժամանակ ապահովում հանքային նյութեր, մեծ քանակությամբ ջուր, լուծվող թաղանթանյութ և հակաօքսիդանտների մեծ քանակություն:

Պիկնիկների ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել ձու, հաշվի առնելով որ նախապես պատրաստած բուտերբրոդները երկար ճանապարհ են անցնելու: Այս եղանակային պայմաններում ձվից ու այլ փչացող մթերքներից պետք է խուսափել: Բուտերբրոդների համար կարելի է վերցնել առանձին փաթեթներում աղի պանիր,  հաց և լոկիկ, վարունգ: Տեղում պետք է լվանալ բանջարեղենը, կտրատել հացն ու պատրաստել թարմ բուտերբրոդներ, որպեսզի հնարավորինս քիչ օրգանիզմը ենթարկենք մանրէների գրոհի:

Հարց- Օրգանիզմը հովացնել հնարավո՞ր է տաք ապուրներով:
Պատասխան- Օրգանիզմի զովացում ասելով պետք է հասկանալ ոչ թե սննդամթերքի ջերմաստիճանը, այլ նրա ազդեցությունն օրգանիզմի վրա: Օրինակ, անկախ այն բանից թե ինչ ջերմաստիճանի գարեջուր, գազավորված ըմպելիք ենք օգտագործում, կարող ենք նույնիսկ սառույցի կտորներ ավելացնել գազավորված ըմպելիքում, միևնույն է, այն օրգանիզմը չի հովացնում: Հակառակը՝ տաքացնում է, որովհետև շաքար է պարունակում: Դրան հակառակ,  շատ երկրներում շոգ եղանակին թեյ խմելու սովորույթ կա: Խոտաբույսերով առանց շաքարի թեյը չի համարվում օրգանիզմը տաքացնող, այլ հակառակը այն միզամուղ է ու հովացնող ազդեցություն է ունենում:

Նույնը վերաբերում է սուպերին: Զարգացած երկրներում ամառային ամիսներին գոյություն ունեն հենց սուպային դիետաներ: Դրանք կարողանում են օրգանիզմի համար ապահովել ցածր կալորիականությամբ դիետաներ՝ միաժամանակ սնուցելով օրգանիզմը, քանի որ այն պարունակում է բավականաչափ հեղուկ, որում առկա են հանքային նյութեր, բուսային բաղադրիչներ: Ամառային ամիսներին հատկապես այն մարդիկ, ովքեր պլանավորում են ծով գնալ, կարող են ապահովել շատ լավ դիետա, քանի որ մեկ ափսեում մենք ունենում ենք բանջերեղներ, սպիտակուցներ, ածխաջրածիններ: Օրգանիզմը սնուցելով փոքր չափաբաժիներով, 1300- 1500 կալորիայի շրջանակում կարելի սնվել ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքով, որը միաժամանակ կսնուցի օրգանիզմը և ցածր կալորիաների արդյունքում կնպաստի, որպեսզի ունենանք ավելորդ քաշի կորուստ:

Հարց-Ամռանն ինչքանո՞վ է ճիշտ օգտվել արագ սննդի կետերից, որոնք չունեն սանիտարական համապատասխան պայմաններ:
Պատասխան- Պետք է հիշել մի շատ կարևոր հանգամանք: +32 աստիճանից բարձր ջերմաստիճանը գերազանց պայման է միկրոօրգանիզմների զարգացման ու աճի համար: Նման ջերմաստիճանի ու խոնավության պայմաններում պետք է միայն սննդային միջավայր: Կամայական սննդամթերք՝ լինի թարմ միս, թե անգամ վերամշակված, հիանալի միջավայր է միկրոօրգանիզմի համար: Պետք է խուսափել արագ սննդի այն կետերից, որտեղ չի պահպանվում սննդի վերամշակման պատշաճ հիգիենան, չկա ջերմաստիճանի վերահսկողություն, չկա հոսող տաք ջուր ձեռքերն ու սննդի պարագաները լվանալու համար:

Փափուկ, լցնովի պաղպաղակները ևս հիանալի պայմաններ են ստեղծում միկրոօրգանիզմների համար, անկախ նրանից որ սառն են: Պետք է հիշենք, որ պաղպաղակն այնպիսի մթերք է, որը ջերմային վերամշակման չի ենթարկվում, իսկ միկրոօրգանիզմները հայտնվում են մեր օրգանիզմում: Աղեստամոքսային տրակտի խանգարումների մեծ մասը հենց պաղպաղակով է պայմանավորված:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}