Բիլ Գեյթսը քննադատել է Գերմանիային
Աշխարհի ամենահարուստ մարդը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գերմանական Welt am Sonntag թերթի հետ զրույցում քննադատել է եվրոպական պետություններին, մասնավորապես Գերմանիայի ղեկավարությանը աֆրիկյան երկրներից ժամանած փախստականների հանդեպ ավելորդ առատաձեռնության համար,- այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
«Որքան դուք առատաձեռն եք, այդքան ավելի շատ խոսում են դրա մասին, ինչն էլ իր հերթին մարդկանց դրդում է նրան, որ լքեն Աֆրիկան»,- կարծում է միլիարդերը։
Նրա կարծիքով՝ Գերմանիան չի կարող ընդունել Եվրոպայում հայտնվել ցանկացող բոլորին։ Գեյթսը նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է աֆրիկացիների համար բարդացնի գոյություն ունեցող երթուղիներով եվրոպական մայրցամաք հասնող ճանապարհը։
Միևնույն ժամանակ Microsoft-ի հիմնադիրը բարձր է գնահատել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի որոշումը շարունակել ՀՆԱ-ին 0,7 տոկոսը տրամադրել արտաքին օգնությանը և կոչ է արել մյուս եվրոպական երկրների առաջնորդներին հետևել այդ օրինակին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը