Տավուշի գյուղերում փաստահավաք աշխատանքների արդյունքները Google Earth ծրագրով տեղայնացվել են
Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:
ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, ապրիլ-հունիս ամիսներին գնդակոծված տները, շենք-շինությունները:
Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են հայերեն և անգլերեն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան