Մոսուլում ԻՊ-ի դեմ գործողության պատճառով ավելի քան 1 միլիոն բնակիչ լքել են իրենց տներն
Ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել իրաքյան Մոսուլ քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր, - «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ։
Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ որոնք կատարվում են 2016 թվականի հոկեմբերից, հուլիսի 6-ի դրությամբ Մուսուլում իրականացվող գործողության պատճառով հարկադիր վերաբնակ է դարձել 1 միլիոն 34 հազար 670 մարդ: Նրանցից 821 838-ը մինչ օրս չեն վերադարձել իրենց տները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի ֆեդերալ ոստիկանությունը Մոսուլում մնացած զինյալներին շրջապատել է վերջին շրջանում, որի տարածությունը չի գերազանցում 500 քառակուսի մետրը:
Անցյալ շաբաթ էլ Իրաքի վարչապետ Հայդեր-ալ-Աբադին հայտարարել է, որ Մոսուլի ան-Նուրի գլխավոր մզկիթի ազատագրումը, որտեղից 2014 թվականին ԻՊ-ի պարագլուխը «խալիֆաթ» հռչակեց, «ԻՊ-ի կեղծ պետության վերջն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուհանին շնորհավորել է Իրաքի նախագահին Մոսուլի ազատագրման առթիվ
- Իրաքյան բանակն ամբողջությամբ ազատագրել է Մոսուլը
- Իրաքցի զինվորականներն ԻՊ-ից ազատագրել են Մոսուլի արևմտյան երկու թաղամաս
- Մոսուլում վիրավորված ֆրանսիացի լրագրողը մահացել է
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը
- Իրաքի իշխանությունները Մոսուլում արգելել են կանանց նիկաբ կրել
- Իրաքը սկսել է Մոսուլում ԻՊ վերջին օջախի ոչնչացման գործողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց