Հասարակություն 17:23 06/07/2017 Հայաստան

Կայացավ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը

«Դպրոցի ճանապարհին էինք, պայթյուն եղավ, մենք ընկանք…»: «Դպրոց հասնելու ճանապարհին պայթեց…»: «Եթե 3-4 մետր դեպի ճանապարհն ընկներ արկը, 30-ից ավելի երեխա էին այդ ճանապարհով գնում դպրոց, …»:

«Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմում հիշում են 2016 թ. ապրիլի 2-ին թշնամու կողմից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բնակավայրի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված դպրոցահասակ երեխաներն ու նրանց  ծնողները, ուսուցիչները:

Դպրոցականները հիշում են այդ օրը տեղի ունեցած ամեն ինչ՝ մանրամասն: Հիշում են իրենց ընկեր 12-ամյա Վաղարշակին, ով այսօր իրենց հետ չէ, իրենց հետ չի կարողանում խաղալ ու  հաճախել դպրոց. չհայտարարված ապրիլյան պատերազմի մի քանի րոպեն  խլեց 12-ամյա երեխայի կյանքը:

Այսօր կայացավ «Սովորական ցեղասպանություն» շարքի «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:  Ֆիլմի հեղինակներն են  Մարինա Գրիգորյանը և Լարիսա Ալավերդյանը:

Ֆիլմը պատմում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին օրերին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած դավադիր դիվերսիոն գործողությունների մասին:  Ֆիլմը հետաքննություն է, որտեղ համոզիչ կերպով ապացուցվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած գործողությունները մանրամասն ծրագրված և նախապատրաստված են եղել:

Ֆիլմը նվիրվում է Արցախի ազգային-ազատագրական պայքարում զոհված բոլոր երեխաներին:

«Ադրբեջանի կողմից ապրիլի 2-ի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ չհայտարարված պատերազմը հանգեցրել է մեկ երեխայի մահվան, երեխաներից մի քանիսն էլ վիրավորվել են: Ճիշտ այնպես, ինչպես Արցախի ժողովրդի դեմ իրականացված ռազմական-ահաբեկչական «Օղակ» գործողությունը, որը հանգեցրել էր 1991 թվականի ապրիլի 12-ին Գետաշենում 12-ամյա Արամայիս Սահակյանի սպանությանը: Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը չի փոխվում:  Բաքուն  մարտեր է մղում, այդ թվում երեխաների և ծերերի դեմ՝ նպատակ հետապնդելով հայերին վտարել իրենց հայրենի հողից՝ ահաբեկչության և ցեղասպանության ստուգված մեթոդներով»,- ասված է ֆիլմում:

«Այս ֆիլմը վաղուց էր պատրաստ, մոտ օրերս էինք պատրաստվում այն ներկայացնել հանրությանը, սակայն հուլիսի 4-ին Ադրբեջանի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգությունը մեզ ստիպեց արագացնել ֆիլմի ցուցադրությունը: Համոզված ենք, որ այս երկու երեխաների մահը, ողբերգությունները, Ադրբեջանի, անձամբ Ալիևի, Փաշաևների ընտանիքի հանցագործ քաղաքական դրսևորումներն են: Ոչ մի տարբերություն չկա»,- ֆիլմի շնորհանդեսից հետո կայացած ճեպազրույցում ասաց Մարինա Գրիգորյանը:

Նրա խոսքով, այդ ռեժիմի համար քաղաքական, անձնական շահերը շատ ավելի վեր են խաղաղ բնակչության, նույնիսկ փոքրիկ երեխաների կյանքից:

«Այս 30 տարվա ընթացքում իրենց ձեռագիրը, քաղաքականությունը չի փոխվում, այդ թվում նաև այն առումով, որ վտանգի է ենթարկվում խաղաղ բնակչությունը, երեխաները»,- նշեց ֆիլմի հեղինակը:

Ֆիլմում երեխաները, նրանց ծնողները պատմում են, որ նախքան ապրիլյան դեպքերը, հաճախ են նկատել, որ իրենց բնակավայրի, հիմնականում դպրոցի շրջակայքում հակառակորդի անօդաչու հետախուզական  սարքեր են պտտվում:

«Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի ուղղությամբ հակառակորդը ռազմական գործողությունները սկսել էր ապրիլի 2-ի գիշերը, իսկ Ներքին Ճարտարի ուղղությամբ հարվածները սկսել էին առավոտյան 08:20-08:30-ի սահմաններում: Ինչպես ֆիլմում պատմեցին երեխաները, 08:40-ին դպրոցում սկսում են իրենց ֆիզիկական վարժությունները: Այսինքն թշնամին անօդաչուի միջոցով արդեն իմացել էր դպրոցի օրակարգը, իմացել էր, թե որ ժամին են երեխաները հավաքվում դպրոցի բակում: Միտումնավոր հարված է եղել: 4 արկ են բաց թողել դեպի դպրոց՝ հետապնդելով մեկ նպատակ՝ հնարավորինս շատ երեխա սպանել, որպեսզի խուճապ առաջանա Արցախում, ստիպեն մարդկանց խուճապահար հեռանան իրենց բնակավայրերից»,- ասաց Մ. Գրիգորյանը:

Ֆիլմը կառուցված է երեխաների, նրանց ծնողների վկայությունների փաստերի վրա: Ֆիլմի հեղինակն ասաց, որ դա իրենց սկզբունքն է,   «Սովորական ցեղասպանություն» շարքի բոլոր ֆիլմերը փաստերի վրա են հիմնված:

«Այս ֆիլմը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ձեռագիրը, քաղաքականությունը, մեթոդները, չեն փոխվում»,- ընդգծեց Մ. Գրիգորյանը:

Ֆիլմը թարգմանված է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից նախորդ տարվա ապրիլի 2-ին սկսված և մինչ օրս շարունակվող այս նոր լայնածավալ հարձակումների մասին, երբեմն լռում են, երբեմն՝ դիմում զազրելի երևույթների, պետք է արդյունավետ միջոցներով հասցվի համապատասխան ատյաններին:

«Ադրբեջանական հանցագործ կլանի համար տարբերություն չկա, թե որ մի ազգությամբ երեխան կամ խաղաղ բնակիչը կզոհվի: Այս առումով շարունակվող այս ցեղասպանությունը  զսպելը մեր պարտականությունն է»,- նշեց նա՝ հավելելով, որ գրեթե 100 տարի շարունակվող ցեղասպանական այս գործողությունները, կարծես թե, արդեն դարձել են սովորական միջազգային հանրության համար:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի համար սովորական դարձած ցեղասպանական քաղաքականությունն չի կարող դադարեցվել ուղղակի հորդորներով, հավասարակշռված հայտարարություններով:

«Ալիևյան ամբողջ կլանի հռետորությունն անգամ կասկածի տեղ չի թողնում, որ հայերի հանդեպ Ադրբեջանի կողմից որդեգրված ցեղասպանական քաղաքականությունն իրականացվել և իրականացվում է  հետևողական, պլանավորված, երբևէ կարծես թե միտում չունեն հրաժարվելու իր էությամբ մարդատյանց, միայն ձևով հայատյաց քաղաքականությունից»,- ասաց Լ. Ալավերդյանը: 

Ֆիլմի շնորհանդեսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանն ասաց, որ այս ֆիլմը Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների ևս մեկ փաստթուղթ է. «Ավաղ, այդ փաստաթղթերի քանակը միայն շատանում է ու դեռ չի քչանում, ստիպված ենք անընդհատ շարունակել արձանագրել և փաստաթղթավորել այն բոլոր հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել վերջին երկուսուկես տասնամյակում»: 

Նրա խոսքով, դիվանագիտական խողովակներով, համացանցի միջոցով այս ֆիլմը հասանելի կլինի միջազգային հանրությանը, ցանկալի կլիներ, որ հասնելի լիներ Ադրբեջանի հանրությանը:

«Ավաղ, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի դեպքում մենք գործ ունենք ամբողջությամբ տոտալիտար, փակ տեղեկատվական համակարգի հետ, որպեսզի հանրությունն այլընտրանք չունենա, սնվի Ադրբեջանի հիստերիայի նյութերով, որոնք պատրաստված են ցինզիմով, կեղծ են»,- նշեց Արման Սաղաթելյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:00
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե...
Աղբյուր` Panorama.am
17:55
Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
«Մեր այս շարժման ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»,- քաղաքագետների, փորձագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
«Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը»,-այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես...
Աղբյուր` Panorama.am
16:51
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը մինչ ելույթը  ներողություն խնդրեց, ասաց՝ խոսքը երկար է լինելու։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն...
Աղբյուր` Panorama.am
16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
«Հաջողության հեռանկար տեսնում եմ»,- Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ է մահացել
Singapore Airlines-ի ավիաընկերության ինքնաթիռը Լոնդոն-Սինգապուր թռիչքի ժամանակ ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ջերմաստիճանը կսկսի նվազել
Երևանում մայիսի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
15:03
Դատարանի դահլիճում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին դիմավորեցին «ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով
Դատարանի դահլիճում ներկաները քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դիմավորեցին «ազատություն, ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
14:40
ԱԺ անվտանգության աշխատողները թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք. Գառնիկ Դանիելյան
«Ինձ պատվիրակել են այսօր լինել Ազգային ժողովում և ամբիոնից ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում իմ հայրենիք Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
«Ակնկալում եմ, որ այսօր կիրականացվի արդարադատություն, կփվերացվի կամ գոնե կփոխվի Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը,...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ինչպես երևում է՝ Բագրատ Սրբազանը լավ մարզավիճակում է. փոքրիկ ֆուտբոլիստների անակնկալը
Կեսգիշերին փոքրիկ ֆուտբոլիտներն անակնկալ այցելել էին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարեկն ու Վազգենը դատվում են այն խոսքի համար, որը ռեժիմի պարագլխին ամեն օր ասում է բնակչության 85 տոկոսը. Զոհրաբյան
«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դատվում են խոսքի համար, այն խոսքի համար, որ իմ հաշվարկներով ռեժիմին ու դրա պարագլխին 24-ժամյա...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները
Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները։ Նիստը...
Աղբյուր` Panorama.am
13:37
Կարեն Մեժլումյան. Այս օրինագիծը լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար
«Այս օրենքն իրական բեռ է փաստաբանին օգնության համար դիմաց քաղաքացու վրա»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց փաստաբան Կարեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրականից թաքցվել «Սորոսի հիմնադրամ»-ում աշխատելու փաստը
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի դատավորի ընտրության հարցը։  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
«Մեծ ակնկալիքներ ունեմ շարժումից,  Բագրատ Սրբազանից»,-լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով
16:08 21/05/2024

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}