Երկրպագուները քննադատել են Մխիթարյանի փորով լուսանկարը
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը, որն ակումբն իր թվիթերյան միկրոբլոգում տեղադրելուց որոշ ժամանակ անց հեռացրել է։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ Daily Cannon-ի լրագրողը թվիթերում տեղադրել է ակումբի կողմից մինչ այդ հրապարակված լուսանկարը և գրել. «Յունայթեդը ջնջել է հետևյալ թվիթերյան գրառումը այն բանից հետո, երբ Մխիթարյանի հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ նա լավ մարզավիճակում չէ»։
Նշենք, որ ակումբը լուսանկարը հրապարակել էր հետևյալ գրառմամբ՝ «Պատրաստ ենք կարմիրներով խաղալու, մեր՝ 2017-2018թթ. մրցաշրջանի տնային խաղաշապիկը արդեն պատրաստ է»։
Sports.ru-ն էլ այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով նույն լուսանկարը՝ հումորային գրառում էր կատարել. «Կարծես Մխիթարյանն իր ամբողջ արձակուրդը տատիկի մոտ է անցկացրել»։
United have deleted this tweet after Mkhitaryan took some abuse on twitter over being out of shape pic.twitter.com/LHioGr5X4p
— AFC Dan (@afcDW) 6 июля 2017 г.
Հարակից հրապարակումներ`
- 248 ժամ, 4 միլիոնից ավել կետ՝ Հենրիխ Մխիթարյանի դիմանկարը ստանալու համար
- «ՄՅՈւ». Ինչու են երկրպագուները սիրում Մխիթարյանին
- Մխիթարյանը ներկայացրել է թիմի նոր խաղաշապիկը
- Եթե հայրս ողջ լիներ, միգուցե ես հիմա իրավաբան կամ բժիշկ լինեի. Մխիթարյան
- Հայաստանցիները չեն հավատում, որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ
- Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն
- «Երկուշաբթի օրվա մոտիվացիա Մխիթարյանի կողմից». ՄՅՈւ
- Մխիթարյան. Երազանքներն իրականանում են, երբ ջանասիրաբար ես աշխատում
- Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Ջուլֆալակյանը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին
- Հենրիխ Մխիթարյան. Այդ գիրքը շատ բան է ինձ սովորեցրել