Ահաբեկիչները լքել են Մոսուլի պատմական հատվածը
Իրաքի կառավարական ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողությունն են հաստատել Մոսուլի պատմական հատվածում, որը դարձել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերջին ամրոցը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, գրոհայինների ձեռքում մնացել է մի քանի տասնյակ քմ տարածք:
Մոսուլի ազատագրման գործողությունը միջազգայիան կոալիցիայի բանակի օգնությամբ մեկնարկել էր անցած տարվա հոկտեմբերին: ՄԱԿ-ի տվյալներով, անցած ամիսների ընթացքում ավելի քան մեկ մլն մարդ ստիպված լքել է քաղաքը: Քաղաքի կենտրոնում վնասվել է ավելի քան 5 500 շինություն, մոտ 500 հազար շենք էլ ամբողջությամբ ավերվել է:
Իրաքյան բանակի տվյալներով, Մոսուլի ազատագրման ժամանակ զինված ուժերն ու քրդերն ունեցել են 30 հազար զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց